Վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի հասկանում՝ ինչպես է հնարավոր, որ իր անունից հաստատվել է մի բան, որի տակ ինքը չի ստորագրել:
Այսօր կառավարության հերթական նիստին ՏԿ և ԱԻ նախարար Արմեն Երիցյանը ներկայացրեց մի նախագիծ, որը վերաբերում էր Ապարան քաղաքում գտնվող Վ.Եղիազարյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի շենքի մոտ մանկապարտեզ վերանորոգելուն ու շահագործելուն: Նախագծում հիշատակում կար 150 մլն դրամի մասին:
Նախարարն ասաց, ըստ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կատարած նախնական հաշվարկներով՝ դպրոցի շենքի վերանորոգման համար անհրաժեշտ կլինի 150 միլիոն դրամ, նա նաև հավելեց, թե գործադիրը պատրաստակամություն է հայտնել գումարը տրամադրել:
«Գրել եք 150 միլիոն դրամ, էդ որտեղի՞ց, խորհրդի նախագահը ես եմ, բայց տենց որոշում չեմ կայացրել»,- ասաց վարչապետը և որոշեց նախագծի ընդունումը հետաձգել երկու օրով: