Ինչու՞ են դադարեցվել «Վարդաշեն» ՔԿՀ պետի լիազորությունները

Հոկտեմբերի 19-ից արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Մանուկ Պողոսյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի  պատասխանատու Գոռ Ղլեչյանը:

Նա հայտնեց նաև, որ Մանուկ Պողոսյանի լիազորությունները դադարեցվել են նախաքննություն իրականացնող մարմնի միջնորդությամբ: Սակայն ասաց, որ չունի տեղեկություններ, թե ինչ քրեական գործ է հարուցվել և նույնիսկ խոսքը որ նախաքննական մարմնի մասին է: Միայն կարելի է ենթադրել, որ Մանուկ Պողոսյանին առնչվող քրեական գործ հարուցվել է Հատուկ քննչական ծառայությունում:

Հայտնի չէ նաև, թե լիազորությունները որքան ժամանակով են դադարեցվել: Նշենք, որ Մանուկ Պողոսյանն այս պաշտոնում ընդամենը ամիսներ է աշխատել՝ նշանակվել է այս տարվա մարտի 18-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել