Դատավորի շնորհիվ կենսաթոշակառուն վերագտավ իր կորցրած բնակարանը

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԵԱԴԴ2999/02/14 քաղ. գործով բավարարեց Քնարիկ Հովսեփյանիս հայցն ընդդեմ Գեղամ Հովսեփյանի ցմահ ռենտայի պայմանագիրը լուծելու պահանջի մասին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Տաթևիկ Բուջատյանը, նա հավելում է.

«9 տարի երկար ու ապարդյուն պայքարից հետո անթիվ անհամար մերժված վճիռներ, ամենատարբեր դատավորներ ու փաստաբաններ տեսած գործով վերջապես վերականգնվեց ծանր հիվանդացած, բայց ոչ մի դեպքում չմեռած արդարադատությունը, և ծեր, հիվանդ, հոգնած ու հույսը համարյա կորցրած կենսաթոշակառուն վերագտավ իր կորցրած բնակարանն ու հույսը, որ կա արդարադատություն մեր երկրում, ուղղակի դրա համար պետք է համառորեն և ճիշտ պայքարել: Շնորհակալություն երիտասարդ և հուսադրող դատավոր Աննա Փիլոսյանին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել