Գազօջախի մաքուր չլինելու պատճառով ծեծել է կնոջը. գործը դատարանում է

37-ամյա Կարապետը ամբաստնյալի աթոռին է հայտնվել կնոջը ծեծելու համար. այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Կարապետն այս տարվա հուլիսի 26-ին, ժամը 20-ի սահմաններում,Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում գտնվող իրենց տանը, իր կնոջ հետ գազօջախի մաքուր չլինելու հարցի շուրջ վիճաբանել է:

Վիճաբանության ընթացքում վերցրել է իրենց տան մուտքի դռան հետնամասում դրված փայտը, դիտավորությամբ հարվածել է կնոջ մեջքի շրջանին, որից հետո երկու ձեռքերով հարվածներ է հասցրել նրա թևերի, ուսերի և ոտքերի շրջաններին՝ նրա առողջությանը պատճառելով թեթև մարմնական վնասվածք՝ առողջության կարճատև քայքայումով, այն է ՝աջ ուսահոդի, զույգ բազուկների ,զույգ ազդրերի, զույգ ծնկան հոդերի, ձախ սրունքի շրջանների արյունազեղումների, աջից կրծքագոտկային շրջանի արյունազեղման, ենթամաշկային արյունահավաքի ձևով:

Գործը քննվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ: Ամբաստնյալի հանդեպ որպես խափանման միջոց ընտրված է ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել