ՃԵԿ-ի խախտման հետևանքով տղամարդ է մահացել, իսկ 25-ամյա աղջիկը ամբաստնյալի աթոռին է

25-ամյա Ալլան հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ անձին սպանելու համար. այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Ալլան, չունենալով վարորդական իրավունք, 2014 թվականի հոկտեմբերի 10-ին, ժամը 11:45-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 101 կմ հատվածում մոտ 80 կմ/ժ արագությամբ դեպի Գյումրի ուղղությամբ վարելով մեկ այլ անձի անվամբ գրանցված BMW  մակնիշի ավտոմեքենան, «Ռուբլյովկա» ռեստորանի դիմաց ընկած հատվածում խախտել է ՃԵ անվտանգության մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները, դուրս է եկել հանդիպակաց գոտի, ստեղծել է վթարային իրադրություն և մեքենայի առջևի ձախ մասով բախվել`իր ուղեգոտիով ընթացող Հովհաննես Եղիազարյանի վարած ՎԱԶ 2101 մակնիշի ավտոմեքենայի առջևի ձախ հատվածին, որի հետևանքով անզգուշությամբ առաջացրել է Հովհաննես Եղիազարյանի մահը:

Գործը քննվում է Շիրակի մարզի ընդհանւր իրավասության դատարանում՝ դատավոր Աշոտ Մանուկյանի նախագահությամբ: Ամբաստնյալի հանդեպ որպես խափանման միջոց ընտրված է ստրագրությունը՝ չհեռանալու մասին:

Նշենք նաև, որ Ալլային մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 242-դ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հանցագործություն կատարելու համար և այս արարքի հմար պատիժ է սահմանվում առավելագույնը 5 տարվա ազատազրկումը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել