Ինպե՞ս խնայել և չմուծել վարչական տուգանքների գումարները

Ինպե՞ս դառնալ օրինավոր վարորդ և խնայել տուգանքների համար մուծելիք գումարները: Պատասխանը հետևյալն է. տրանսպորտային միջոցների վարորդները պետք է պահպանեն ճանապարհային երթևեկության կանոնները, որը անելու նպատակով պարտավոր են.

  1. Կատարել ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները: Չկատարման դեպքում կտուգանվեն հինգ հազար դրամի չափով:
  2. Կատարել տրանսպորտային միջոցների երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները: Չկատարման դեպքում կտուգանվեն տաս հազար դրամի չափով:
  3. Ճանապարհը զիջել երթևեկության առավելություն ունեցող մասնակցին: Չզիջման դեպքում կտուգանվեն հինգ հազար դրամի չափով:
  4. Ճանապարհը զիջել կարմիր և (կամ) կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ միացրած և միաժամանակ հատուկ ձայնային ազդանշաններ արձակող տրանսպորտային միջոցին: Չզիջման դեպքում կտուգանվեն քսան հազար դրամի չափով:
  5. Չխախտել խաչմերուկների անցման կանոնները: Խախտման դեպքում կտուգանվեն հինգ հազար դրամի չափով:
  6. Չխախտել հետիոտնային անցումների հատման կանոնները: Խախտման դեպքում կտուգանվեն հինգ հազար դրամի չափով:
  7. Չխախտել ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի անցման կանոնները: Խախտման դեպքում կտուգանվեն երեք հազար դրամի չափով:
  8. Չխախտել վազանցի կանոնները խախտելը: Խախտման դեպքում կտուգանվեն հինգ հազար դրամի չափով:
  9. Չխախտել երթևեկությունն սկսելու կամ մանևր կատարելու, ինչպես նաև հետընթաց վարման կանոնները: Խախտման դեպքում կտուգանվեն հինգ հազար դրամի չափով:
  10. Չխախտել մարդկանց փոխադրման կանոնները: Խախտման դեպքում կտուգանվեն հինգ հազար դրամի չափով:
  11. Թեկուզ մեկ ձեռքի օգտագործմամբ չօգտվել ընթացքի ժամանակ ռադիոկապից և (կամ) հեռախոսակապից (բացառությամբ ծառայողական առաջադրանքներ կատարող, օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների վարորդների): Օգտվման դեպքում կտուգանվեն հինգ հազար դրամի չափով:
  12. Չխախտել արտաքին լուսային սարքերից օգտվելու կանոնները: Խախտման դեպքում կտուգանվեն երեք հազար դրամի չափով:
  13. Ճանապարհային երթևեկության կանոններով նախատեսված դեպքերում տրանսպորտային միջոցի հեռահար լույսը փոխարկել մոտակայի կամ արգելված դեպքերում տրանսպորտային միջոցը չվարել հեռահար լույսերով: Խախտման դեպքում կտուգանվեն տաս հազար դրամի չափով:
  14. Տրանսպորտային միջոցը չվարել միակողմանի երթևեկությամբ ճանապարհով տրանսպորտային միջոցների հոսքին հակառակ ուղղությամբ (այդ թվում` հետընթաց): Վարման դեպքում կտուգանվեն քսան հազար դրամի չափով:
  15. Տրանսպորտային միջոցը չվարել դռները բաց վիճակում, ընթացքի ժամանակ չբացել տրանսպորտային միջոցի դռները կամ չբացել կանգնած տրանսպորտային միջոցի դռները, եթե դա խոչընդոտում է երթևեկության մյուս մասնակիցներին, ինչպես նաև տրանսպորտային միջոցից չնետել իրեր և առարկաներ: Խախտման դեպքում կտուգանվեն հինգ հազար դրամի չափով:
  16. Չխախտել տրանսպորտային միջոցների քարշակման կանոնները: Խախտման դեպքում կտուգանվեն երեք հազար դրամի չափով:
  17. Շրջադարձ կամ հետադարձ կատարելու եղանակով չնախատեսված վայրերում չհատել ճանապարհի բաժանարար գոտին: Խախտման դեպքում կտուգանվեն քսան հազար դրամի չափով:
  18. Դուրս չգալ հանդիպակաց երթևեկության գոտի, եթե դա կապված չէ վազանցը թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ, և եթե առանց հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու անհնար է շրջանցել կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը: Խախտման դեպքում կտուգանվեն երեսուն հազար դրամի չափով:
  19. Չխախտել ձայնային ազդանշանի կիրառման կանոնները: Խախտման դեպքում կտուգանվեն հինգ հազար դրամի չափով:
  20. Չխախտել կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը, եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ: Խախտման դեպքում կտուգանվեն հինգ հազար դրամի չափով:
  21. Չկայանել տրանսպորտային միջոցները, եթե դրա հետևանքով այլ տրանսպորտային միջոցների վարորդները ստիպված են եղել կանգ առնել կամ փոխել երթևեկության ուղղությունը, և եթե կայանելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ: Խախտման դեպքում կտուգանվեն հինգ հազար դրամի չափով:
  22. Չխախտել կանգառի և (կամ) կայանման կանոնները, եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ, և եթե դրա պատճառով տրանսպորտային միջոցը տարհանվել է պահպանվող հատուկ տարածք: Խախտման դեպքում կտուգանվեն քսան հազար դրամի չափով:
  23. Չկատարել կանգառ կամ չկայանել կամ երթևեկելի մասի եզրին ոչ զուգահեռ չկայանել ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետի տարածքում: Խախտման դեպքում կտուգանվեն հինգ հազար դրամի չափով:
  24. Տրանսպորտային միջոցը չկանգնեցնել հետիոտնային անցման վրա, եթե դրա անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ: Կանգնեցման դեպքում կտուգանվեն տանսհինգ հազար դրամի չափով:
  25. Չկայանել մայթերին կամ չերթևեկել մայթերով, բացառությամբ ճանապարհային նշաններով թույլատրված դեպքերի, ինչպես նաև չերթևեկել ստորգետնյա կամ վերգետնյա հետիոտնային անցումներով: Խախտման դեպքում կտուգանվեն քսան հազար դրամի չափով:
  26. Չխախտել վթարային ազդանշանի կամ «վթարային կանգառ» ճանաչման նշանի կիրառման կանոնները: Խախտման դեպքում կտուգանվեն հինգ հազար դրամի չափով:
  27. Դիտավորյալ չկատարել տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության ծառայողի` օրենքով սահմանված կարգով տրված պահանջը: Խախտման դեպքում կտուգանվեն երկու հարյուր հազար դրամի չափով:

Հորդորում ենք պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, խնայել ձեր և այլ անձանց առողջությունն ու գումարները:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել