74 փաստաբաններ դիմել են ՓՊ նախագահին`համատեղ քննարկում հրավիրելու առաջարկով

Երվանդ Վարոսյանին և Տիգրան Խուրշուդյանին պատասխանատվության ենթարկելու մասին փաստաբանների պալատի խորհրդի որոշումից հետո, Երվանդ Վարոսյանի, Լուսինե Սահակյանի և Նիկոլայ Բաղդասարյանի կողմից հրապարակային կարգով տարաբնույթ հայտարարություններ հնչեցին՝ ինչով փորձ արվեց հեղինակազրկել փաստաբանների պալատի մարմիններին և փաստաբանների կողմից ընտրված անձանց: Ներկայացվեցին նաև ժամանակագրական տրամաբանությանը հակասող ակնհայտ շինծու փաստեր. օրինակ, երբ հունիս ամսին կարգապահական վարույթ է հարուցվում, իբրև հոկտեմբերին սահմանադրական փոփոխություններին առնչվող փաստաբանների մի խմբի կողմից կազմված կարծիքի պատճառով:

Այս դեպքերին հաջորդեցին փաստաբանների պալատի նախագահի տեղակալի պարզաբանումները, իսկ հետո՝ փաստաբանների պալատի նախագահի հայտարարությունը համերաշխության կոչով:

Մտահոգված լինելով փաստաբանների պալատի հեղինակությամբ, չընդունելով խորհրդի որևէ անդամի արտոնյալ՝ վարքագծի կանոնագրքից վեր համարվելու կարգավիճակը, դեմ լինելով որևէ ծայրահեղական գործունեությանը, այդ թվում՝ պալատի ղեկավարության հետ վերջնագրերով խոսելուն, և հավատալով, որ խաղաղության կոչեր կամ քննարկումների հարթակներ ստեղծող մեր մյուս գործընկերները ցանկանում են խնդիրը լուծել՝

– Առաջարկում ենք փաստաբանների պալատի նախագահին և խորհրդի անդամներին ստեղծված խնդրի լուծման նպատակով փաստաբանների պալատում հրավիրել համատեղ քննարկում՝ հնարավորություն ընձեռելով փաստաբաններին ներկայացնել իրենց հարցադրումները և մոտեցումները:

Հարությունյան Հարություն
Սարգսյան Լուսինե
Սուքիասյան Հայկուհի
Ազիզյան Դավիթ
Բալաբեկյան Վահագն
Օհանյան Արմեն
Սրապիոնյան Դավիթ
Սարուխանյան Տիգրան
Պետրոսյան Հովհաննես
Սարգսյան Լուսինե Աշոտի
Գևորգյան Անահիտ
Սեդրակյան Վահե
Ալավերդյան Մերի
Գրիգորյան Լիլիթ
Ղուլյան Մարիամ
Մարտիրոսյան Գևորգ
Մելիքյան Սամվել
Համբարձումյան Նաիրա
Դանելյան Դավիթ
Նազանյան Արգամ
Մինասյան Սերյոժա
Սահակյան Տիգրան
Շալջյան Տաթևիկ
Մելիքյան Մնացական
Բաղրամյան Սուրեն
Քիշմիրյան Կորյուն
Ամիրխանյան Էմիլ
Հովհաննիսյան Անահիտ
Բաբայան Հունան
Բուջատյան Տաթևիկ
Հովհաննիսյան Սամվել
Անտոնյան Անի
Արսեն Հարությունյան
Մաթևոսյան Հովհաննես
Ֆերոյան Արմեն
Ահարոնյան Ռոման
Ղազանչյան Հարություն
Ավետիսյան Վարսիկ
Անանյան Հրանտ
Տեր-Վարդանյան Հունան
Վարդիկյան Դավիթ
Մանասարյան Զարուհի
Ադամյան Շուշանիկ
Գասպարյան Լիաննա
Խաչիկյան Վրեժ
Բալյան Լիանա
Գրիգորյան Գագիկ
Մկրտիչյան Մարիամ
Հարությունյան Լուիզա
Հովհաննիսյան Հայկ
Պողոսյան Լուսինե
Բեգլարյան Էմին
Մուրադյան Մինաս
Մկոյան Դավիթ
Կիրակոսյան Նելլի
Գրիգորյան Լիանա
Ղազարյան Աստղիկ
Դեմիրճյան Անի
Ավագյան Ամալյա
Մկրտչյան Լուսինե
Պետրոսյան Ինեսսա
Արտեմյան Արյուսակ
Մարտիրոսյան Հասմիկ
Շերոյան Անի
Դավթյան Արթուր
Գրիգորյան Անի
Քրիստինե Ռուբենյան
Քոչարյան Լամարա
Վարդանյան Ինեսսա
Պետրոսյան Արթուր
Հակոբյան Ինգա
Մելքոնյան Արմինե
Նշանյան Քրիստինե
Գրիգորյան Գայանե

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել