«Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի շրջանակներում այսօր Երևանում տեղի ունեցավ ուսուցանողների ուսուցման հերթական դասընթացը: Սեմինարը վարում է ծրագրի իրավախորհրդատու Մարիամ Զադոյանը: Նա ուսուցանողներին ներկայացրեց Հայաստանի ստանձնած պարտավորությունները՝ կանանց իրավունքների պաշտպանության հարցում, հասարակական-քաղաքական կյանքում նրանց մասնակցության մակարդակը և կանանց իրավունքների պաշտպանության խնդիրները աշխատանքում:
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դեսպանության ֆինանսավորմամբ: