Մյասնիկյան պողոտայում արդեն 7 օր է, ինչ բեռնատարը անշարժ կանգնած է երթևեկելի հատվածում: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին այստեղ վաղ առավոտյան տեղի էր ունեցել ավտովթար՝ Վազ 2121 (Նիվա) մակնիշի ավտոմեքենան բախվել էր բեռնատարին, ինչի հետևանքով խցանումներ էին առաջացել պողոտայում:
Այս դեպքից օրեր անց բեռնատարը անշարժ կանգնած է, ընդ որում՝ այն բախվել է էլեկտրասյանը: Զավեշտալին այն է, որ երեկ նույնպես այստեղ ավտովթար է տեղի ունեցել, մի մեքենա բախվել է բեռնատարին, ինչի արդյունքում այն ավելի է սեղմել սյանը: Օրեր անց պատկան մարմիններից ոչ մեկը չի հեռացնում բեռնատարը, հաշվի չեն առնում նաև այն հանգամանքը, որ ամեն օր՝ առավոտյան ժամերին այստեղ խցանումներ են առաջանում մեքենայի պատճառով: