Եվրոպական դատարանը հաստատում է Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը

Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդունում է, որ Շվեյցարիան խախտել է Դողու Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը: Այս մասին գրում է Swissinfo.ch կայքը:

ՄԻԵԴ-ի մեծ պալատի 17 դատավորների որոշումը վերջնական է:

Դողու Փերինչեքը` Թուրքիայի բանվորական կուսակցության նախագահը, առաջին անգամ հայտնի դարձավ 2005թ.-ին, երբ Շվեյցարիայում երեք տարբեր հանրային միջոցառումների ժամանակ հայտարարեց, որ 1912-1918թթ.-ին Օսմանյան կայսրության ձեռքով իրականացված 800,000-1,800,000 հայերի մահը ցեղասպանություն չէ:

Դատարանն իր վճռում հայտարարել է, որ Փերինչեքի խոսքերը «չեն համապատասխանում ատելության կամ անհանդուրժողականության պաշտպանությանը»: Ըստ ՄԻԵԴ-ի շվեյցարական դատարանները «քննադատել են Փերինչեքին Շվեյցարիայում հնչեցրած կարծիքներին հակառակ մտքեր արտահայտելու համար» և պնդել, որ Փերինչեքի համոզմունքները անհրաժեշտ չէին հայկական համայնքի իրավունքները պաշտպանելու համար:

1923թ.-ին կնքված Լոզանի պայմանագրի 82-րդ տարեդարձի տոնակատարության ժամանակ (այդ պայմանագիրը պաշտոնապես հաստատում էր ներկայիս Թուրքիայի սահմանները) Փերինչեքը հայտարարեց, որ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին հայերի զանգվածային սպանությունը ցեղասպանություն համարելը «միջազգային կեղծիք» էր:

Քանի որ իրադարձությունը տեղի էր ունեցել Լոզանում, Փերինչեքը խոսքերը որակվեցին հակասող հակառասիստական օրենսդրությանը:

Ժամանակագրությունը

2007թ.-ի մարտի 9-ին Դողու Փերինչեքը Լոզանի տեղական դատարանի կողմից մեղավոր ճանաչվեց հակառասիստական օրենսդրությունը խախտելու համար:

2007թ մարտի 12-ին Փերինչեքը բողոքարկում է Լոզանի դատարանի որոշումը:

2007թ.-ի դեկտեմբերի 12-ին Շվեյցարիայի ֆեդերալ դատարանը հաստատում է Լոզանի դատարանի որոշումը: Փերինչեքը բողոքարկում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

2013թ.-ի դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ի ստորին դատարանը հաստատում է, որ Փերինչեքի ազատազրկումը նրա խոսքի ազատության խախտում է` համաձայն Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի:

2014թ.-ի մարտի 17-ին Շվեյցարիան բողոքարկում է ՄԻԵԴ-ի ստորին դատարանի որոշումը ՄԻԵԴ-ի վերին պալատ:

2015թ.-ի հունվարի 28-ին տեղի ունեցավ  ՄԻԵԴ-ի բողոքարկման նախնական լսումը:

2015թ.-ի հոկտեմբերի 15-ին ՄԻԵԴ Մեծ պալատը հաստատեց Ստորին դատարանի որոշումը:

Պատրաստեց` Անի Ասրյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել