Այսօր հրապարակվել է «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճռել է, որ թուրք քաղաքական գործչին քրեական պատասխանատվության ենթարկելու որոշումը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, այն է՝ արտահայտման ազատությունը:
Հիշեցնենք` թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեքը Շվեյցարիայում Հայոց ցեղասպանությունը որակել է որպես «միջազգային սուտ» և շվեյցարական դատական ատյաններում դատապարտվել քրեական պատասխանատվության: Նա դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013թ.-ին դատարանի ստորին պալատը վճռել էր, որ խախտվել է խոսքի ազատության սկզբունքը:
Վճռին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Grand Chamber judgment Perincek v. Switzerland: