Ինձ ասեցին՝ դու գիժ ես. Նիկոլայ Բաղդասարյանը՝ Փաստաբանների պալատում կատարվող խժդժությունների մասին

Ինչպես արդեն իսկ նշել էինք, այսօր լրագրող Փայլակ Ֆահրադյանը գրառում է արել այն մասին, որ անուղղակիորեն իր մեղքը կա փաստաբան Երվանդ Վարոսյանի դեմ կարգապահական վարույթ հարուցելու մասով: Մասնավորապես,  նա նշել է, թե փաստաբաններ Երվանդ Վարոսյանի և Լուսինեի Սահակյանին վատ լույսի ներքո ներկայացնող հրապարկված երկու հոդվածներն ուղարկվել են Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանի կողմից:

Լրագրողը գրել էր նաև, թե նման գործողությունների հետևանքով ավելի վաղ տուժել է նաև փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:  Իրավաբան.net-ի հետ զրույցում Նիկոլայ Բաղդասարյանը պատմեց, որ մոտ 1.5 տարի առաջ հոդված էր տպագրվել, թե իբր Փաստաբանական դպրոցում աուդիտ է կատարվել և չարաշահումներ են հայտնաբերվել այն շրջանի վերաբերյալ, երբ ինքն է եղել դպրոցի տնօրենը: Իսկ հետո պարզվել է, որ աուդիտի նման եզրակացություն չկա և այն լրատվամիջոցը, որը հրապարակած է եղել տեղեկությունը, որոշ ժամանակ անց հերքել է: Պարզվել է նաև, որ չարաշահումների հայտնաբերման մասին տեղեկությունը նույնպես Փաստաբանների պալատից է ստացված եղել:

«Ես ասացի, որ եկեք սա մեր մեջ մնա, չխայտառակվենք, ու էլ ոչ մի պատվերով հոդված մեր դեմ չգնա: Բայց շատ վատ արձագանք ստացավ իմ առաջարկը, ինձ «գիժ» ասացին: Իրենք կարծում էին, թե ոչ մեկ չի խոսի, եթե Նիկոլայը լռել է»,- ասաց փաստաբանը:

Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց նաև, որ իրեն ապօրինի են զրկել ՓՊ խորհրդի անդամությունից. «Որ ասեմ՝ ինչ կարգով են արել… կինոյում նման բան չէիք տեսնի»:

Ի դեպ, ՓՊ խորհրդի նիստերը ուղիղ կապով հեռարձակվում են փաստաբանների համար, սակայն Ն. Բաղդասարյանի պնդմամբ, հայտնի աղմկահարույց նիստը, որի ժամանակ միջադեպ է եղել, չի հեռարձակվել, դրա փոխարեն հեռարձակվել է նախորդ նիստի ձայնագրությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել