«Որոշումը կայացվել է ակնհայտ ապօրինի գործընթացի ընթացքում». Երվանդ Վարոսյանի ներկայացուցիչները կբողոքարկեն ՓՊ որոշումը

Հոկտեմբերի 9-ին ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ խիստ նկատողություն է հայտարարվել փաստաբաններ Երվանդ Վարոսյանին ու Տիգրան Խուրշուդյանին:  Երվանդ Վարոսյանը համոզված է, որ որոշումը կայացվել է ակնհայտ ապօրինի գործընթացի ընթացքում. «Միանշանակ անօրինական և անհիմն որոշում է»,- ասաց պարոն Վարոսյանը՝ հավելելով, որ որոշումը ստանալուն պես իր ներկայացուցիչները պատրաստվում են դատական կարգով բողոքարկել այն:

Նշենք նաև, որ կարգապահական տույժի սահմաններում փաստաբանները պետք է իրենց հաշվին անցնեն դեոնթոլոգիայի, այսինքն՝ մասնագիտական էթիկայի դասընթացներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել