130 մլն դրամ՝հսկիչ-դրամարկղային մեքենաների մաքսազերծման համար

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 17.12.2014թ. ՀՕ-224-Ն օրենքով նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման վերջնաժամկետ է սահմանվել 2016 թվականի հունվարի 1-ը:

Կառավարության նախագծից տեղեկանում ենք, որ ներկայումս 4000 ՀԴՄ ներմուծվել է և գտնվում է մաքսային պահեստում: Նշված խմբաքանակի մասով մաքսային վճարումներ կատարելու համար, ըստ կառավարության նախագծի անհրաժեշտ է շուրջ 196 000 000 ՀՀ դրամ: Հաշվի առնելով, որ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի մոտ առկա է 66 000 000 ՀՀ դրամ, ապա մաքսային վճարումների համար պահանջվող գումարը կկազմի 130 000 000 դրամ:

Ուստի գործադիրի վաղվա նիստին Ֆինանսների նախարարը պետք է ներկայացնի այս նախագիծը՝ խնդրելով Հայաստանի Հանրապետություն ներմուծված և մաքսային պահեստում գտնվող Հսկիչ-դրամարկղային մեքենաների մաքսազերծման համար անհրաժեշտ մաքսային վճարումները կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2015  թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 130 000 000 դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել