Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդանուր իրավասության դատարանում քննվում է բացառիկ գործ. 36 -ամյա ամբաստնյալը մեղադրվում է իր 57-ամյա մորը բռնաբարելու համար. այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Արմենը (անունը փոխված է) այս տարվա հուլիսի 19-ին, օգտվելով այն հանգամանքից, որ մոր հետ միայնակ բնակարանում, վերջինիս հետ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ, այնուհետև մոր կամքին հակառակ նրա հետ ունեցել է սեռական հարաբերություն:
Արմենը մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով (բռնաբարություն, որի համար պատիժ է սահմանվում 3-6 տարվա ազատազրկում) և 139-րդ հոդվածի 1-ին մասով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որի համար ևս պատիժ է սահմանվում 3-6 տարի ազատազրկում):
Արմենի հանդեպ խափանման միջոց ընտրված է կալանավորումը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: