Շանթ Հարությունյանի և մյուսների գործը ՄԻԵԴ-ի վարույթում է

Հոկտեմբերի 1-ին Եվրոպական մարդու իրավունքների գերագույն դատարանը 15 օրյա ժամկետում, վարույթ է ընդունել Շանթ Հարությունյանի, նրա որդու և ընկերների գործը։ Այս մասին հաղորդում է Շանթ Հարությունյանի որդին Շահեն Հարությունյանը:

Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է. «Մեր գործի մեջ, առանցքային դեր ունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Շանթ Հարությունյանի մասին։ Ամերիկայի «Կոլումբիայի» համալսարանում 2014թ.-ին Սարգսյանը խախտել էր մարդու անմեղության կանխավարկածը և մինչ Շանթ Հարությունյանի գործով դատավորի վերջնական վճիռը, վերջինիս անվանել էր հանցագործ։ Այդպիսով՝ ցուցում տալով դատավորին՝ վճիռը որոշելու և հրապարակելու մեջ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել