ՀՀ ոստիկանություն է ուղարկվել Վենետիկի հանձնաժողովին կաշառելու մասին ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանի հայտարարության վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված նյութերը: Այս մասին Իրավաբան.net-ին հաղորդեցին ՀՀ դատախազության Հանրային կապերի բաժնից: Նշվում է, որ նյութերը ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության կողմից ուղարկվել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով: Մեզ նաև տեղեկացրին, որ ոստիկանությունն արդեն ստացել է նյութերը: