Երիտասարդը բնակարանի խոհանոցի պատուհանից ցած է նետվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` 28-ամյա Ա.Աբրահամյանի մահվան դեպքի առթիվ: Հաղորդում են ՔԿ-ից:

Ըստ աղբյուրի՝ 2015 թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 38 շենքի բակում տղամարդու դիակ կա:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և պարզել, որ մահացածը Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 38 շենքի բնակիչ, 28-ամյա Ա.Աբրահամյանն է։

Նախնական տվյալներով՝  վերջինս հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, բնակարանի խոհանոցի պատուհանից ցած նետվելու միջոցով ինքնասպան է եղել:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ երիտասարդի մահվան հանգամանքները, շարժառիթը պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել