Քանի՞ միլիոն են հատկացնում Գետափի համայնքի ճանապարհը վերանորոգելու համար

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գետափի համայնքի ճանապարհի հիմնանորոգման նպատակով Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին 2015 թվականին հատկացվելու է 20 մլն դրամ՝ պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Կառավարության այս որոշումն արդեն պաշտոնապես հրապարակվել է:

Սահմանվել է նաև, որ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը Գետափի համայնքի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների գնումների գործընթացն իրականացնելու է բանակցային ընթացակարգի կիրառման միջոցով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:

Որոշման երկու էջանոց հավելվածում որևէ քանակական կամ որակական ցուցանիշ մշակված չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել