Սերժ Սարգսյանը նոր հրամանագիր և կարգադրություն է ստորագրել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է նոր հրամանագիր, որով Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի, մատաղ սերնդի դաստիարակության և կրթության գործում ներդրած ավանդի համարԵրախտագիտության մեդալով պարգևատրվել է «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի ռեկտոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բազմասերի Առաքելյանը:

Իսկ նախագահի կագադրությամբ՝ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերով են  պարգևատրվել՝

Յուրի Երվանդի Կուպալյանը՝ «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի ուսումնական մասի վարիչ, պրոֆեսոր

Արտակ Գառնիկի Ստեփանյանը՝ «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու

Սիմոն Մինասի Թորոյանը՝ «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի ատլետիկայի ամբիոնի պրոֆեսոր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել