Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Խ.Մ.-ին տեսակցության եկած քաղաքացի Վ.Ա.-ին անձնական զննության ենթարկելիս հայտնաբերել են 63.8 գրամ ընդհանուր քաշով թաց կանաչավուն զանգված:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
 
                        
 
                                                    

 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                