ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 1966թ. ծնված Ռ.Թևանյանի մահվան հանգամանքները։
2015 թվականի հոկտեմբերի 5-ին՝ ժամը 19։20-ին, ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ադոնցի 5 շենքի թիվ 15 բնակարանում առկա է տղամարդու դիակ:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Հյուրասենյակի կենտրոնական հատվածում հայտնաբերվել է նույն տան բնակչի դին՝ խիստ արտահայտված նեխային փոփոխությունների փուլում:
Դեպքի վայրի զննության ընթացքում պարզվել է, որ դիակի առ վերին վերջույթի ոսկրերը՝ բազկի միջին երրորդից մինչև նախաբազկի ստորին երրորդական, ամբողջովին մերկացված են փափուկ հյուսվածքներից և մկաններից, իսկ նախաբազկի ստորին երրորդից ավելի հեռակա ոսկրերը բացակայում են:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: