«Ես փաստացի ձերբակալված եմ». փաստաբան Տիգրան Եգորյանին բերման են ենթարկել

Ինչպես հայտնել ենք, քիչ առաջ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Ոչ» քաղաքացիական և քաղաքական ճակատի բողոքի ակցիայի ժամանակ բախումներ են եղել ոստիկանների և հավքվածների միջև, բերման են ենթարկել մի շարք անձիք: Բերման ենթարկվածների մեջ է նաև փաստաբան Տիգրան Եգորյանը, ով այս պահին գտնվում է ոստիկանության Արաբկիրի բաժնում:

«Նախ բախում չի եղել, բոլորը հանգիստ կանգնած էին, երբ ոստիկանները մտան մայթ ու սկսեցին մարդկանց  ձերբակալել: Անսպասելի էր, ինձ էլ  գրկեցին, տարան-գցեցին մեքենան՝  առանց որևէ բացատրության, պատճառաբանության»,- Տ. Եգորյանը հայտնեց, որ ոստիկանական մեքենայում ոմն մայոր Կարապետյան հայտնել է, թե իրենք խաչընդոտել են երթևեկությանը՝  գտնվելով երթևեկելի գոտում, սակայն փաստաբանը պնդում է, որ կանգնած են եղել մայթում:

Մեր այն հարցին, թե արդյո՞ք որևէ գործողություն կատարվել է իր վերաբերյալ, Տ. Եգորյանը հայտնեց, որ այս պահին իրեն մեկ այլ սենյակ են տարել, սակայն որևէ այլ գործողություն չի կատարվել, արձանագրություն չի կազմվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել