Հոկտեմբերի 4-ին, ժամը 14.18-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լերմոնտովո և Մարգահովիտ գյուղերի միջակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ. այս մասին տեղեկանում ենք ՏԿ և արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Պարզվել է, որ 23-ամյա Ն. Ղ-ի վարած KIA Cerato ավտոմեքնենան Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 18-րդ կմ-ում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տուժած Լ. Ավագյանը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վանաձոր քաղաքի ԲԿ:
Հրշեջ-փրկարարները վարորդին, ուղևորներ` 1968 թ. ծնված Լ. Թ.-ին և 1989 թ. ծնված Զ. Ղ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին: Տուժածները տեղափոխվել են Վանաձոր քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Իսկ ուղևորներ 27-ամյա Լ. Ավագյանը և 18-ամյա Վ. Ավագյանը մահացել են:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի