Ավտովթար Նոյեմբերյան-Իջևան ճանապարհին. կան տուժածներ

Հոկտեմբերի 2-ին, ժամը 05.27-ին տեղեկություն է ստացվել, որ Բաղանիստ-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՏԿ և արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Պարզվել է, որ Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ում «Մերսեդես Ց» մակնիշի 37 SV 857 պետհամարանիշով (վարորդ` 1986  թ. ծնված Կ. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը:

Հրշեջ-փրկարարները Կ. Հ.-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության մեքենային, ով հոսպիտալացվել է Նոյեմբերյանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել