Ինչպես հայտնի է, Քրեական նոր օրենսգրքի հայեցակարգն արդեն իսկ հրապարակվել է և մասնագիտռական խումբը աշխատում է օրենսգրքի նախագծի վրա:
Իրավաբան.net-ը նախագծի հեղինակներից՝ Արա Գաբուզյանից փորձեց տեղեկանալ, թե ինչ փուլում են այդ աշխատանքները և երբ է նախագիծը հրապարակվելու: Պարոն Գաբուզյանի փոխանցմամբ՝ նախագիծն ուղարկվել է շահագրգիռ կառույցներին՝ դիրքորոշումներ և առաջարկություններ ստանալու նպատակով:
«Հիմա առաջարկների սպասման փուլում ենք, որպեսզի վերջնական տեսքի բերենք: Այս պահին չեմ կարող ասել, թե երբ նախագիծը կհրապարակվի»: