Ավտովթարի հետևանքով 27-ամյա վարորդը մահացել է

Սեպտեմբերի 30-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր ճանապարհի 53-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել. այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Վարորդը` 1988 թ. ծնված Ալիկ Հակոբյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել