Ռուսաստանում առաջարկում են «խորովածի հարկ» սահմանել

Լենինգրադի մարզի օրենսդիր ժողովի պատգամավոր Վլադիմիր Պետրովը առաջարկում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ մտցնել, որոնք նախատեսում են հարկ սահմանել անտառում մսից կամ նրբերշիկից խորոված պատրաստելու հնարավորության համար։ Այդ մասին հաղորդում է REGNUM տեղեկատվական գործակալությունը` հղում անելով Известия պարբերականին:

«Եվրոպական շատ երկրներում մարդիկ չեն կարող ազատ շարժվել անտառներով և այնտեղ անել ինչ ցանկանում են։ Հետևաբար, առաջարկվող հարկը չի կարող արտառոց համարվել»,- կարծում է  պատգամավորը։

«Անտառում կթույլատրվի անարգել զբաղվել սպորտով, զբոսնել, սակայն մենք նկատի ունենք զբոսախնջույքները (պիկնիկ), խարույկը և աղբը։ Անտառը յուրահատուկ բնապահպանական գոտի է՝ իր կանոններով և կանոնակարգերով, և պետք է անել ամեն ինչ՝ այն պահպանելու համար»։

Ենթադրվում է, որ համապատասխան թույլտվությունը կարժենա 500 ռուբլի և ուժի մեջ կլինի 3 ամիս։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել