Արդյո՞ք դատարանը կալանքի որոշում է կայացնում ի շահ պետության

Կալանքի կիրառման հետ կապված հարցերը կարգավորված են Քրեական դատավարության օրենսգրքով և Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով, սակայն գաղտնիք չէ, որ դատարանները հիմնականում կիրառում են կալանքը որպես խափանման միջոց, այսինքն` ըստ էության արդյունավետ չեն գորում օրենսգրքով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցները:

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը այս հանգամանքը բացատրում է նրանով, որ դատարանը կալանքի որոշում կայացնում է պետական շահի կառավարմամբ, այլ ոչ թե օրենքով և գործի հանգամանքներով. «Քննիչը մարդուն մեղադրում է, դատարանն էլ տեսնում է այդ հոդվածը, որից մարդու սիտը կանգնում է, էլ ինչ ասես: Վերջում կալանքի որոշումը երկարացնելու խնդիր կար: Քննիչը 3-4 էջ գրել էր, իսկ փաստաբանն էլ մոտ 30 էջ առարկություն է ներկայացրել, միչդեռ դատարնը տվել է կալանքի երկարացման որոշում` էջ ու կեսից բաղկացած պատասխանով»,- ասաց փաստաբանը:

Պարոն Սիրունյանի  խոսքով միայն քաղաքացիների իրավագիտակցության դեպքում այս խնդիրը կլուծվի, մինչդեռ փաստաբան Կարեն Թումանյանը դրական է գնահատում քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով նախատեսվող այն դրույթները, որում որպես խափանման միջոց ավելանում է նաև տնային կալանքը՝ որպես վարչական հսկողություն և նշվում է, որ դրանք որոշակիորն կլուծեն խնդիրը. «Որքան միջոցները շատ լինեն, քան իրավակիրառ պռակտիկայում առկա կալանքը, շատ խնդիրներ կլուծվեն: Նախ պետական միջոցները ավելի քիչ կծախսվեն, երկրորդ` մարդը ազատության մեջ մնալով ավելի հեշտ է անկախ լինում, իսկ  երբ մարդուն կալանավորում են, սկսում են ազդել հարազատ-բարեկամների վրա: Ստացվում է, որ նախագծով ապահովվում է մարդու անկախության սկզբունքը»:

Սակայն Կարեն Թումանյանը նշում է, որ ներկայումս իրավական կարգավորումներն այնպես են տրված, որ որոշակի հանգամանքներով պայմանավորված դատարանները որպես խափանման միջոց միայն կալանքն են ընտրում՝ հիմքում ունենալով այն համոզմունքը, որ անձը կարող է թաքնվել իրավապահ մարմիններից կամ այլ հանցագործություններ կատարել. «Իմ պրակտիկայում շատ քիչ դեպքեր եմ տեսել, որ իրավապահ մարմինները հիմնավորում տված լինեն, թե անձը դատարան կարող է չներկայանալ կամ հնարավոր է փախնի, ուստի պետք է կալանավորել: Անկեղծ ասած, երևիի նման դեպքեր չեն էլ եղել, իմ կոլեգներից էլ չեմ լսել, որ խափաման միջոց ընտրեն օրինակ գրավը ու հանկարծ անձը փախնի»:

Փաստաբանի խոսքով՝ կալանքը կիրառելով փորձում են մարդու «իմունիտետը» գցել. «Մարդու պաշտպանողականությունը թուլանում է, երբ նրան կալանավորում են՝ անկախ նրանից, անձը լավ պաշտպան ունի, թե՝ թե ոչ»:

Լ. Մամյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել