Սեպտեմբերի 24-ին և լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջերկայնքով հակառակորդը շարունակել է ինտենսիվորենխախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմիցհրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 260անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափիհրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 մմ-ոցականանետերից ու ՌՊԳ-7, ՀԱՆ-17 և ՍՊԳ-9 տիպինռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբարձակվել է ավելի քան 4000 կրակոց: Վերոնշված զինատեսակներից բացի հայկականդիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև թուրքական արտադրության TR-107տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողություններիարդյունքում` հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը ևշարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: