«Պետական կեսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի համաձայն՝ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, մինչև կենսաթոշակառուի տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելը, նրա ցանկությամբ փոխում է կենսաթոշակի տեսակը:
Նույն օրենքով սահմանված տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում արտոնյալ պայմաններով, մասնակի, երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակների փոխարեն, անկախ կենսաթոշակառուի դիմելուց, նշանակվում է տարիքային կենսաթոշակ, իսկ հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ ստանալու կամ այդ իրավունքը ձեռք բերելու դեպքում կենսաթոշակի տեսակը փոխվում է կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա:
Կենսաթոշակի տեսակը փոխվում է կենսաթոշակի տեսակ փոխելու հանգամանքներ առաջանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից: