Իր երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվող կնոջ հանդեպ քրեական հետապնդումը դադարեցվել է

3-մյա երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվող`38-ամյա Լուսինե Առաելյանի հանդեպ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված ակտով՝  դադարեցվել է քրեական հետապնդումը և նշանակվել հարկադիր բուժում: Համաձայն մեղադրական եզրակացության, նա իր ընկերուհուն՝ 52-այա Լուսիկ Գրիգորյանին է տվել իր մանկահասակ երեխային՝ մուրացականություն անելու համար: Շահագործելու դիտավորությամբ, երեխային 2012թվականի փետրվարից մինչև 2013 թվականի հունիսը պահել են ստրկությանը հավասարազոր` երեխայի աշխատանքի վատթարագույն վիճակում: Մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 132.2 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով արարք կատարելու համար:

Գործի նյութերի համաձայն` Լուսինեն իր 6 ամսական տղային տվել է Լուսիկին, որ նա երեխային գրկած մուրացկանություն անի, կարողանան ապրուստի միջոց ունենալ: Նրանք վարձակալել են կիսանկուղային մի սենյակ, որի համար օրական վճարել են 4000 դրամ: Լուսիկը նախաքննության և դատաքննության ընթացքում կալանքի տակ է եղել, այնուհետև նրա պաշտպանի միջնորդությամբ նշանակվել է համալիր դատաբժշկական և դատահոգեբանական փորձաքննություն և փորձաքննությունը նշանակվելու պահից  սկսած գտնվել է հոգեբուժական հիմնարկում:

Պաշտպանների միջնորդությամբ՝ դատաբժշկական, դատահոգեբուժական համալաիր փորձաքննության է նշանակվել երկու ամբաստնյալների հանդեպ, և, համաձայն փորձագիտական եզրակացությա, երկուսն է ճանաչվել են անմեղսունակ իրենց արքրը կատարելու հանդեպ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էիք, Լուսիկ Գրիգորյանի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցվել է և նրա հանդեպ արտահիվանդանոցայաին պայմաններում հարակդիր բուժում է նշանակվել: Նույնաբովանդակ որոշում է ընդունվել նաև Լուսինե Առաքելայնի վերաբերյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել