Մհեր Ենոքյանի վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց. դատախազը արձակուրդի մեջ է

Այսօր պետք է տեղի ունենար ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի վերաքննիչ բողոքի քննությունը, դատավոր Սևակ Համբարձումյանի նախագահությամբ, որով Մհեր Ենոքյանը վիճարկում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշումը: Դատական նիստը հետաձգվեց դատախազի արձակուրդում գտնվելու պատճառով:

Վերաքննիչ դատարանի դատավոր Սևակ Համբարձումյանը բավարարել էր միջնորդությունը՝ մասնակցել ներկայացրած բողոքի քննությանը:

Առաջին ատյանում Մհեր Ենոքյանը բողոքարկում էր գլխավոր դատախազության մերժումը՝ 20 տարվա վաղեմության քրեական գործը վերաբացելու համար:

Հիշեցնենք, որ 1996 թվականին համակուրսեցուն սպանելու մեղադրանքով Մհեր Ենոքյանը դատապարտվել էր մահապատժի։ 2003թ.-ին Ռ. Քոչարյանի հրամանով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։ Այժմ նա իր պատիժը կրում է Նուբարաշեն ՔԿՀ-ում:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին:

Կարդացեք նաև՝ Ցույց տվեք մեկ ապացույց, որ հիմնավորի իմ մեղքն ու ես կգնամ իմ խուցն՝ այնտեղ մնալով ցմահ. Մհեր Ենոքյան

Ա.Սիրադեղյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել