Իրավական հարթությունում Հայոց ցեղասպանության մասին՝ ազդեցության գործակից (Impact Factor) ունեցող միջազգային իրավագիտական պարբերականներում հոդվածների տպագրության համար՝ Գրիգոր Զոհրապի անվան մրցանակաբաշխություն

«Հայաստանի իրավաբանական հիմնադրամը» (https://www.lawfondation.am), www.iravaban.net իրավաբանական պորտալը և «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնությունը (www.facebook.com/science.and.finance) Հայոց Ցեղասպանության 100-րդ տարվան ընդառաջ հայտարարում են Գրիգոր Զոհրապի անվան մրցանակաբաշխություն ցեղասպանագիտության և իրավունքի ոլորտի գիտնականների համար՝ գրախոսվող՝ ազդեցության գործակից (Impact Factor, IF) ունեցող միջազգային գիտական պարբերականներում անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով ՀՀ քաղաքացիների կողմից Հայոց ցեղասպանության իրավական հիմնախնդիրների վերաբերյալ գիտական հոդվածների տպագրության համար:

Ազդեցության գործակից (Impact factor) ունեցող պարբերականների ազդեցության գործակիցը պետք է հաշվառված լինի Scopus և Web of Knowledge – Thomson Reuters շտեմարանների կողմից:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները:
Հայտերն ընդունվում են մինչև 2015 թվականի մարտի 31-ը ներառյալ: Հայտերը կարող են ներկայացվել հոդվածի տպագրությունից անմիջապես հետո՝ մինչև նշված վերջնաժամկետն անընդմեջ: Նյութերը պետք է հրապարակված լինեն սույն հայտարարության օրվանից հետո։ Հավասարաչափ մրցանակի կարժանանան նշյալ ժամանակահատվածում հոդվածներ տպագրած բոլոր ՀՀ քաղաքացի հեղինակներն՝ անկախ տպագրած հոդվածների քանակից։ Մրցույթների համար ներկայացվող հոդվածները պետք է ունենան նվազագույնը 5000 բառ (հղումներն ու ծանոթագրությունները ներառյալ)։

«Հայաստանի իրավաբանական հիմնադրամի» կողմից սահմանված մրցանակների արժեքների վերաբերյալ կլինի լրացուցիչ հայտարարություն։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է միանալ https://www.facebook.com/science.and.finance էջին և մինչև 2015թ. մարտի 31-ը ներառյալ մրցույթի հայտարարության տակ՝ www.facebook.com/notes/պահանջում-ենք-գիտության-ֆինանսավորման-ավելացում/իրավական-հարթությունում-հայոց-ցեղասպանության-մասին-միջազգային-իրավագիտական-պարբե/354455181303697 էջում, որպես մեկնաբանություն տեղադրել մրցույթին ներկայացվող հոդվածի և հեղինակի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները։ Նշված կետերից որևէ մեկի բացակայության դեպքում ներկայացված հայտը չի դիտարկվի։ Հետևաբար, խնդրում ենք տրամադրել պահանջվող ամբողջ տեղեկությունը՝ նշված հաջորդականությամբ.

Անուն, հայրանուն, ազգանուն (հայերեն)*
Name, father’s name, family name (English)*
Աշխատանքի վայր*
Էլ. փոստ*
Հեռախոս*
Ներկայացվող հոդվածների ամբողջական տվյալները և համացանցային հղումները.*
1.
2.
3.

Խնդրում ենք սույն հայտարարությանը հաջորդող մեկնաբանություններում բացառապես ներկայացնել միայն հայտեր։ Այլ բնույթի մեկնաբանությունները կջնջվեն։

Այս հայտարարության առաջին տարբերակը հրապարակվել է 27.08.2012։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել