Թրաֆիքինգի գործով դատապարտված Բավականը ամբաստնյալ քրոջ վերաբերյալ պիտի ցուցմունք տար դատարանում

Հայաստանցի կանանց Դուբայում թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվող 39-ամյա Հերիքնազի գործով այսօրվա դատական նիստին ապահովվել էր նրա քրոջ՝ Բավականի ներկայությունը դատարանում: Բանն այն է, որ Բավականը մեկ տարի առաջ է դատապարտվել 11 տարվա ազատազրկման՝  քրոջ հետ նույն խմբի մեջ կանանց հավաքագրելու և թրաֆիքինգի ենթարկելու գործով:

Այսօրվա դատական դատարանը, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, հայտնեց, որ պաշտպանական կողմի միջնորդությունը՝ Բավական Խաչատրյանին դատակոչելու և որպես վկա հարցաքննելու մասով բավարարվելուց հետո նաև ապահովվել է նրա դատարանում ներկայությունը: Նշենք, որ պաշտպանական կողմի խոսքով, Բավականին ստիպել են քրոջ՝ Հերիքնազի դեմ ցուցմունք տալ:

Սակայն ամբաստնյալի երկու պաշտպանները, ինչպես նախորդ, այնպես էլ այսօրվա նիստին չէին ներկայացել և դատարանին որևէ դիմում չէր ներկայացվել նրանց բացակայության պատճառների վերաբերյալ:

Ամբաստնյալը հայտնեց, թե օրեր առաջ երբ խոսել է իր պաշտպան Հրանտ Գևորգյանի հետ, վերջինս սրտի հետ կապված խնդիրներով հիվանդանոցում է եղել:

Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց օգոստոսի 28-ին:

Հիշեցնենք՝ Հերիքնազ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակվելով Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում և Նելլի Ներսիսյանի ղեկավարությամբ զբաղվելով մանրավաճառությամբ, մարդու թրաֆիքինգի` շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելու, տեղափոխելու, փոխանցելու, թաքցնելու, ստանալու, ինչպես նաև սեռական` պոռնկության շահագործման վիճակի մեջ դնելու և պահելու դիտավորությամբ, միավորվելով Հայաստանում բնակվող ավագ քրոջ` Բավական Խաչատրյանի և մարդկանց շահագործման նպատակով ստեղծած կազմակերպված խմբի ղեկավար` Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող Նելլի Ներսիսյանի հետ, անդամագրվել է նշված կազմակերպված խմբին, ապա` իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով կատարել են համապատասխան դերաբաշխում, այն է` Նելլի Ներսիսյանը ղեկավարելով հանցավոր խմբի գործողությունները, անձամբ կազմակերպել է հավաքագրված անձանց մուտքի հրավեր ստանալը, կատարել նրանց Դուբայ տեղափոխելու հետ կապված ծախսերը, ստացել նրանց Դուբայ քաղաքում, իսկ Հերիքնազ և Բավական Խաչատրյանները կատարել են կանանց հավաքագրման և Դուբայ տեղափոխելուն, փոխանցելուն, թաքցնելուն ուղղված գործողությունները:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել