Ուզում են հասնել ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի պաշտոնանկությանը. «Հայկական ժամանակ»  

«Հայկական ժամանակ»-ի աղբյուրների համաձայն`նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ջանքեր են գործադրում ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի պաշտոնանկությանը հասնելու համար:

«Լուրեր կան, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մտադիր է այս թեմայով խոսակցություն ունենալ Սերժ Սարգսյանի հետ»,- գրում է թերթը:

Նույն աղբյուրի փոխացմամբ`Հովիկ Աբրահամյանը ցանկանում է ոստիկանապետի պաշտոնում տեսնել փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին:
Թերթը փորձել է իր տեղեկությունը ճշտել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից և Կառավարությունից:

Թե ինչ պատասխան է ստացել, կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել