Նորություններ

ԱՄՆ-ում մահացու ներարկումների համար օգտագործվող դեղամիջոցների անբավարարության հետևանքով հետաձգվում են մահապատիժները

ԱՄՆ-ի սննդամթերքի և դեղամիջոցների որակի նկատմամբ հսկողության իրականացման վարչությունը մտադիր է դատական կարգով հասնել մահացու ներարկումների համար օգտագործվող դեղամիջոցների մատակարարումների վերականգնմանը, որոնց անբավարարության հետ պետությունը բախվել է վերջին ժամանակներս: Դրա հետ մեկտեղ չի հայտնվում, թե ում հետ է մտադիր դատվել վարչությունը, քանի որ խնդրի մեղավորները մի քանիսն են:
Հայկական Իրավական Տեղեկատույի փոխանցմամբ՝ ոչ վաղ անցյալում Եվրոպական Միությունում արգելվեցին մահացու ներարկումների համար ավանդաբար օգտագործվող դեղամիջոցները և հոգեմետ նյութերը: Նման սահմանափակմամբ եվրոպական ընկերակցությունը հերթական անգամ արտահայտեց իր բացասական վերաբերմունքը մահապատժի նկատմամբ:
Դեղամիջոցների շարքում, որոնց անբավարարությունն զգում է ԱՄՆ-ը, հայտնվել է նատրիումի տիոպենտալը, որն օգտագործվում է մահապատժի դատապարտվածների պատիժը կյանքի կոչելու համար: Մինչև 2009թ. նատրիումի տիոպենտալն արտադրվում էր նաև ԱՄՆ-ում, սակայն այնուհետև արտադրությունը դադարեցվեց, և դրա ներկրման միակ աղբյուրը մնաց Եվրոպական Միությունը, մասնավորապես Մեծ Բրիտանիան: ԵՄ-ի կողմից նատրիումի տիոպենտալի մատակարարման դադարեցումից հետո սպառվեցին նաև մյուս մահացու դեղամիջոցի` պենտոբարբիտալի պաշարները:
Մահացու դեղամիջոցների մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով հետաձգվել է մի շարք մահապատիժների իրագործումը:
ԱՄՆ շատ նահանգներ անցել են մահացու ներարկումներին այն պատճառով, որ դրանք համարվում են ավելի մարդասիրական ի համեմատ մահապատժի այնպիսի ձևերի, ինչպիսիք են էլեկտրական աթոռը կամ կախաղանը:
Սակայն ԱՄՆ-ը միակը չէ, որ բախվել է մահացու ներարկումների համար դեղամիջոցների անբավարարության խնդրին: Այսպես, օրինակ, Վիետնամում նման մասնագիտացված դեղամիջոցների ներկրման դադարեցման պատճառով անցյալ տարի հնարավոր չի եղել իրագործել շուրջ 400 նախատեսված մահապատիժ:

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել