Նորություններ

Հրդեհ՝ երևանյան սրճարաններից մեկի ծխատարում

Սեպտեմբերի 16-ին, ժամը 18:27-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսահակյան 27 հասցեում գտնվող «Triumph» սրճարանի ծխատարում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Այրվել է ծխատարի նստվածքը. տուժածներ չկան:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել