Նորություններ

Ոչ մի դատավոր չի կարող այս գործում անաչառ լինել. Լուսինե Սահակյան

Շատ լավ կլինի, որ դատավորը փոխվի, սակայն ես չեմ պատկերացնում  դատավորի, ով այս գործով կարող է օբյեկտիվ ու անաչառ լինել: Այս մասին այսօր Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց «Սասնա ծռեր» զինված խմբի գործով փաստաբան Լուսինե Սահակյանը:

Նրա խոսքով, այսօր հերթական անգամ դատական նիստերի դահլիճ չի կարողացել մտնել, քանի որ յրաժարվել է խուզարկվել, որը անվանում են զննություն․

«Եթե ես ստիպված եմ  բացել իմ պայուսակը, որովհետև ինձ արգելում են մուտք գործել դատարանի շենք, ապա դա խուզարկություն է: Դա պարտադրվում է անձանց: Արա Զոհրաբյանը լավ կանի, որ բացի օրենսգրքերը, բաց անի Սահմանադրությունը, եւ վերանայի իր  դիրքորոշումը,  թե այս ամենը զննություն է»:

Լուսինե Սահակյանի խոսքով՝ զինված խմբի գործով դատական նիստերի հետաձգումը հնարավոր է նաև կապված լինել նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի փոփոխության հետ. «Սակայն ես չեմ պատկերացնում  դատավորի, ով այս գործում կարող է օբյեկտիվ ու անաչառ լինել»:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել