Նորություններ

Ջրահեղձ եղած կնոջ մարմնի վրա բռնության հետքեր չկան. ՔԿ

Երեկ հայտնել էինք, որ Երևան քաղաքի Մարտիկյան փողոցի նրբանցքի տներից մեկի մոտակայքում գտնվող ջրանցքում դի է նկատվել: Պարզվել է, որ մահացածը 19-ամյա երիտասարդ կին է:

Երիտասարդ կնոջ դիակի վրա, դատաբժիշկների նախնական տվյալներով, բռնության հետքեր չկան եւ ջրահեղձ է եղել։ Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:

Կինն ամուսնացած էր, բնակվում էր Գեղարքունիքում՝ Դդմաշեն գյուղում եւ օգոստոսի 29-ին տանից դուրս էր եկել հայրական տուն գնալու համար՝ Արամավիրի մարզ։ Քննություն է տարվում պարզելու, թե ինչպես է նրա մարմինը հայտնվել Երեւանում՝ ջրանցքում։

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել