Նորություններ

Ոստիկանությունը որոնում է Շամիրամ գյուղում կատարված հանցագործության մեջ կասկածվողին

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներով պարզվել է այսօր Շամիրամ գյուղում կատարված հանցագործության մեջ կասկածվողի ինքնությունը՝ Արամվիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ, 1967 թվականին ծնված Թելման Քալաշյան:
Իրականացվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ այսօր Արագածոտնի մարզի եզդիաբնակ Շամիրամ գյուղի գերեզմանատան մոտ գտնվող սգո սրահում կրակոցներ են հնչել: Անձը մտել է գերեզմանատան տարածք և կրակ բացել հավաքվածների վրա: Տեղում զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 5-ը: Վիրավորներից մեկն ավելի ուշ մահացել է հիվանդնաոցում:

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել