Օֆշորի գործով Փայլակ Հայրապետյանի հարցաքննությունը չշարունակվեց. տուժողը դժգոհ էր

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է շարունակվեր սսկանդալային օֆշորի գործով դատավարությունը: Սակայն դատարան չէր ներկայացել ամբաստնյալ Աշոտ Սուքիասյանի պաշտպանը, իսկ մեղադրողն ու տուժողի ներկայացուցիչները նիստերի դահլիճ մտան ուշացումով:

Դատարանը` Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ, նկատողություն արեց կողմերին և պահանջեց հաջորդ նիստերին ճիշտ ժամին ներկայանալ: Ինչ վերաբերում է ամբաստնյալի պաշտպան Յուրիկ Խաչատրյանի բացակայությանը, դատարանը հայտնեց, որ նա չի կարողացել նիստին գալ` մեկ այլ գործով նիստի ձգձգման պատճառով:

Ամբաստանյալը խնդրեց նիստը հետաձգել և առանց իր պաշտպանի ներկայության չշարունակել դատաքննությունը: Տուժող Փայլակ Հայրապետյանը դժգոհ էր, որ նիստը պետքէ հետաձգվի. «Մի հոգի չի գալիս, նիստը հետաձգվում է, էսպես ո՞նց կլինի»: Դատավորը պատասխանեց. «Այդպես էլ է լինում»:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 30-ին: Նիստը կայանլու դեպքում շարունակվելու է գործարար Փայլակ Հայրապետյանի հարցաքննությունը. նրան հարցեր է ուղղելու դատարանը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել