Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

56 մլն դրամի գողության գործը. դատապարտվածի ծնողները նախագահին ուզում են ներկայացնել, թե ինչ է կատարվում դատաիրավական համակարգում

Աշոտ Առուշանյանն Էդգար Կարաքեշիշյանը մեղադրվում են «Մանանա Գրեյն» ՍՊԸ փոխտնօրեն Արմեն Մանուկյանի ավտոմեքենայից 56 միլիոն 400 000 դրամի գողություն կատարելու մեջ:

56 միլիոն դրամի գողության համար դատապարտված Աշոտ Առուշանյանի հարազատներին դեռևս նախագահ Սերժ Սարգսյանը չի ընդունել: Նրանք փետրվար ամսին բաց նամակով դիմել էին նախագահին՝ խնդրելով ընդունել իրենց և լսել ծնողների հիմնավորումները:

Իրավաբան.net-ին Աշոտ Առուշանյանի հայրը՝ Լիպարտի Առուշանյանը փոխանցեց՝ եթե մոտ ժամանակներում հանրապետության նախագահն իրենց չընդունի, ապա կշարունակեն ակցիաները. «Երևի մարդիկ կան, որ շահագրգռված ամեն ինչ անում են, որ նախագահը մեզ չընդունի, մենք պետք է շարունակենք արդարացի պայքարն ու հասնենք նրան, որ ընդունելություն լինի և կարողանանք Սերժ Սարգսյանին ներկայացնել, թե ինչ է կատարվել դատաիրավական համակարգում, որ այսօր մարդը ձերբակալված է և անհիմն պատիժ է կրում ուրիշի փոխարեն»,- ասաց պարոն Առուշանյանը:

Նա փոխանցեց, որ իր որդին առողջական խնդիրներ ունի. «Նեռվայն համակարգի հետ կապված խնդիրներ է, նա ոնց կարող է նորմալ լինել, երբ այս անարդարությունները հենց իր հետ են տեղի ունենում»,- փոխանցեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ Վճռաբեկ դատարանը մերժել է Աշոտ Առուշանյանի գործը վարույթ ընդունել:

Հիշեցնեքն՝ Աշոտ Առուշանյանն ու Էդգար Կարաքեշիշյանը ազատազրկման են դատապարտվել «Մանանա Գրեյն» ՍՊԸ փոխտնօրեն Արմեն Մանուկյանի ավտոմեքենայից 56 միլիոն 400 000 դրամի գողություն կատարելու մեջ:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել