Դատարանում իրավաբանի գրպանից մարիխուանայի կապոց է ընկել

Ինչպես հաղորդում է Abajournal.com կայքը, Քոննեքթիկուտի իրավաբաններից մեկի գրպանից Նյու Լոնդոնի դատարանում ընկել է մարիխուանայի կապոց: Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանությունը վկայության է կանչել 46-ամյա իրավաբան Վենսան Ֆազզոնին, այն բանից հետո, երբ նրա գրպանից գետնին է ընկել մարիխուանայի փոքր կապոցը:

Իրավաբանի օգնական Հոլի ՄաքԳրեգորը, ով աշխատում է Ֆազզոնեի գրասենյակում, հայտնել է, որ վերջինիս հաճախորդներից մեկի որդին է մարիխուանա օգտագործում: Հենց հաճախորդն է հանձնել Ֆազզոնեին մարիխուանան, երբ նա խոստացել է խոսել երիտասարդի հետ: Դատարան այցելելու ժամանակ իրավաբանը պարզապես մոռացել է գրպանում գտնվող մարիխուանայի մասին:

Պատրաստեց Աշխեն Ներսիսյանը
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել