Ինչքա՞ն կտուգանվեն առանց ծածկոցի աղբ կամ շինարարական նյութ տեղափոխողները

ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում նշվում է, որ ՀՀ տարածքում ավտոտրանսպորտային միջոցներով ավազի կամ ցեմենտի կամ գաջի կամ սորուն նյութերի և շինարարական աղբի տեղափոխումն առանց փոշու համար անթափանց ծածկոցների կամ համայնքի ղեկավարի սահմանած երթուղով շինարարական աղբը չտեղափոխելը կամ սահմանված կարգով հատկացված վայրում չտեղադրելը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով (15 հազար ՀՀ դրամ):

Նույն խախտումները, որոնք կատարվել են կրկին` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով (300 հազար ՀՀ դրամ):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել