«ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան շրջվել է

Դեկտեմբերի 19-ին, ժամը 22.54-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Խորենացի փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 34 MS 694 պետհամարանիշի և «ԲՄՎ» մակնիշի 36 NN 005 (վարորդ Վ. Ա.) ավտոմեքենաները, ինչից «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան շրջվել է: Դեպքի վայրում տուժածներ չեն հայտնաբերվել:

Աղբյուրը` mes.am

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել