Փոփոխություններ փոխնախարարների և փոխմարզպետների կազմում

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշումներով Վարդան Կարապետյանը ազատվել  է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից, Ռոմիկ Տիգրանյանը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից, Էդիկ Կարախանյանը՝ ՀՀ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից` իրենց դիմումների համաձայն: 

Վարչապետի այսօրվա մեկ այլ որոշմամբ Վանիկ Ասատրյանը նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ։

Հիշեցնենք, որ Վարչապետի 27.07.2012թ որոշմամբ Աղվան Վարդերեսյանը ազատվել է ՀՀ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից, իսկ Արտուշ Ղուկասյանը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից` իրենց դիմումների համաձայն։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել