Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշումներով Վարդան Կարապետյանը ազատվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից, Ռոմիկ Տիգրանյանը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից, Էդիկ Կարախանյանը՝ ՀՀ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից` իրենց դիմումների համաձայն:
Վարչապետի այսօրվա մեկ այլ որոշմամբ Վանիկ Ասատրյանը նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ։
Հիշեցնենք, որ Վարչապետի 27.07.2012թ որոշմամբ Աղվան Վարդերեսյանը ազատվել է ՀՀ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից, իսկ Արտուշ Ղուկասյանը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից` իրենց դիմումների համաձայն։