Երկրորդ կուրսի ուսանողը հանկարծամահ է եղել ֆիզկուլտուրայի դասաժամին

2014թ. հոկտեմբերի 29-ին` ժամը 12:30-ին, հաղորդում է ստացվել, որ Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում հանկարծամահ է եղել ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող, 1995թ. ծնված Լևոն Հայրապետյանը:

Լևոն Հայրապետյանի հանկարծամահության վերաբերյալ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Լևոնն այսօր համալսարանում, ֆիզկուլտուրայի դասաժամին, վատ է զգացել, ինչի կապակցությամբ հրավիրված շտապօգնության անձնակազմն արձանագրել է Լ.Հայրապետյանի մահը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություններ են տվել Լևոն Հայրապետյանի ծնողները` Ք.Ներսիսյանը և Ա. Հայրապետյանը։ Վերջիններս մասնավորապես նշել են, որ իրենց որդին ` Լևոն Հայրապետյանը, բնածին սրտի արատ է ունեցել և ավելի քան տասը տարի հաշվառված է եղել Երևան քաղաքի Նորք-Մարաշի սրտաբանական հիվանդանոցում:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել