Գագիկ Ղազինյանը չի փոխել իր կարծիքը կառավարման մոդելի վերաբերյալ

Սահմանադրական բարեփոխումների շրջանակներում առաջարկվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական մոդելին` գործող կիսանախագահականի փոխարեն:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը կողմ է ներկայիս կառավարման ձևին. «Ես մնում եմ այն կարծիքն, որ դեռևս այս գործող համակարգն իրեն չի սպառել, և հնարավոր է նրա արդյունավետությունը բարձրացնելու միջոցով կամ շտկելով այն թերությունը, որոնք գոյություն ունեն, ավելի արդյունավետ կառավարման հասնել, որը չի խոչընդոտի մեր հասարակության զարգացմանը»,- նշեց պարոն Ղազինյանը: Նա նաև տեղեկացրեց, որ հանձնաժողովում դեռևս վերջնական դիրքորոշում չի հաստատվել. «Այստեղ կողմ և դեմ կարծիքներ շատ կան, գաղտնի չէ, որ հանձնաժողովի ճնշող մեծամասնությունը կողմ է` խորհրդարանական կառավարման ձևին: Նրանք` ոչ պակաս, միգուցե ավելի հիմնավոր համոզմունքներ և արգումենտներ են բերում: Սակայն սա էլ քաղաքական ուժերի լուծման խնդիր է, մենք ներկայացնելու ենք փաստարկները, մնացածը կորոշվի քաղաքական քննարկումների արդյունքում»:

Պարոն Ղազինյանը նաև ասաց, որ կառավարման խորհրդարանական մոդելին անցնելիս մի շարք խնդիրներ կան. «Պայմանավորված կառավարման ձևի փոփոխությամբ, որովհետև դրանով է որոշվում մնացած շատ ինստիտուտների գործունեությունը: Խորհրդարանական մոդել նշանակում է` շատ ինստիտուտներ և իշխանական թեևեր գործելու են այս կառավարման ձևով»,- եզրահանգեց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել